ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը
Վարանդայի օդանավակայանի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչու չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
«Շարունակում են ահագնացող մնալ աֆղանստանյան զարգացումերը: Պատահական չէ, որ խնդրի մեջ ներքաշված են ոչ միայն համաշխարհային գերտերությունները, այլ տարածաշրջանային մակարդակի համարում ունեցող երկրները:
Բոլորին արդեն ակնհայտ է, որ թալիբներն ու թուրքերն ունեն ընդհանուր շահեր, ինչի վկայումն է Քաբուլի օդանավակայանի փաստացի կառավարումը թուրքերին հանձնելու պատրաստակամությունը, ինչպես նաև այս ողջ ընթացքում Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան անխափան գործունեությունը:
Թալիբների իշխանություն գալով՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում Գանձակի օդանավակայանի մերձ հարևանությամբ բոլորովին վերջերս Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանում կառուցված միջազգային օդանավակայանը, որի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչու չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ:
Հայաստանյան անվտանգության մարմինները միայնակ ու սեփական ուժերով չեն կարող դիմակայել նշված մարտահրավերին: Հետևաբար խնդիրը լուծելի է բացառապես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ սերտ ու վստահելի համագործակցությամբ: Սակայն Հայաստանի իշխանության ներսում սորոսական թևի զգալի ազդեցությունը, որը երաշխիք է ամեն վայրկյան դեպի Արմուտք կուրսի փոփոխման, Ռուսաստանին բնականաբար հետ է պահելու ակտիվ ներգրավվածությունից, և տարածաշրջանը դեմոգրաֆիկ փոփոխությունների ենթարկելու արդյունքում բնակեցվելու է մուսուլմանական արմատական ծայրահեղ հայացքներ ունեցող տարրերով»,- նշված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.