Последние новости

Աշոտ Բարսեղյան․ Հայաստանում հանրային սննդի ոլորտում կադրերի խիստ պակաս կա

Հայաստանում հանրային սննդի ոլորտում կադրերի խիստ պակաս կա` մատուցողներ, խոհարարներ, մենեջերներ, հավաքարարներ: Այս մասին News.am-ի հետ հարցազրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:

Դա, ըստ նրա, պայմանավորված է ոլորտի աշխատակիցների արտագաղթով, որը սկսվել է փետրվարից և շարունակվում է մինչ օրս: Շատերը մեկնում են Ռուսաստան:

«Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ զբաղվածության գործակալությունները կադրեր են փնտրում նույնիսկ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում: Պատճառն այն է, որ Հայաստանում սննդի ոլորտի աշխատակիցների պահանջարկ կա, սակայն առաջարկ չկա: Անհեթեթությունն այն է, որ ունենալով արդյունաբերություն, որտեղ աշխատում էր 50 հազար մարդ, մենք այն արտահանեցին այնտեղ, որտեղից այժմ փորձում ենք ներգրավել մարդկանց: Օրինակ, Հայաստանում կա ռեստորան, որն այս պատճառով արդեն երրորդ ամիսն է, ինչ չի կարողանում սկսել աշխատանքը», - հավելեց նա:

Փորձագետը պարզաբանեց, որ կադրերի պակասը հանգեցրել է նրան, որ աշխատավարձերը բարձրացել են առնվազն 30-50 տոկոսով:

«Սա նույնպես անառողջ իրավիճակ է շուկայի համար, քանի որ դա կհանգեցնի գնաճի: Որոշ ռեստորաններ արդեն դիմել են այս քայլին: Իրավիճակը բավականին լուրջ է: Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները, չնայած դժվարություններին, պահպանել են աշխատատեղերը, մինչդեռ պետությունը ժամանակին միլիարդներ է վատնել՝ բիզնեսին աջակցելու փոխարեն մեկուսացնելու համար նրանց, ովքեր շփվել են կորոնավիրուսով հիվանդների հետ: Մենք պահպանել ենք աշխատատեղերը նույնիսկ պատերազմի ժամանակ, իսկ երբ սկսվեց զբոսաշրջային ակտիվ սեզոնը, բախվեցինք մի իրավիճակի հետ, երբ մարդիկ զանգվածաբար արտագաղթում են», - հավելեց Բարսեղյանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ