ՄԻՊ․ Վայոց ձորում ադրբեջանցիները 75 խոշոր եղջերավոր անասուն են հափշտակել
ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձվել։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին տուժած երկու գյուղացի է ահազանգել:
«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում:
Նրանք տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին, որոնցից մեկը մոտ 300 մ առաջացել է և ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից հետո արդեն երեքով տարել են կենդանիներին:
Ադրբեջանական զինծառայողները եղել են զինված, սակայն իրենք վտանգի պատճառով չեն մոտեցել նրանց և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:
Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս:
Մարզպետարանից այցելել են և արձանագրել կատարվածը և նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերյալ բանկի և համայնքից տեղեկանքներ ներկայացնել:
Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ և չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:
Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար:
Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի:
Հ․Գ․ 80 եղջերավոր կենդանիներին հետ վերադարձնելու համար քաղաքացիները հետաքրքիր քայլ են մտածել․ սահմանին են մոտեցրել նորածին հորթերի, որոնց արձակած ձայների արդյունքում բնազդով հետ են վերադարձել 5 խոշոր եղջերավոր կենդանի»,- հայտնել է ՄԻՊ-ը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 10:13
К 120-летию рождения академика Андроника ИОСИФЬЯНА Часть 1. Из горной деревни – в ученые с мировым именем Андроник (Андраник) Гевондович Иосифьян (Овсепян), безусловно, один из крупнейших деятелей науки и техники СССР XX века. Пытливость ученого, талант инженера, фантазия изобретателя, коммуникабельность, исключительная работоспособность, упорство в достижении поставленных целей, умение подбирать способных специалистов - все это позволяло ему создавать сплоченные и дружные коллективы, успешно решавшие любые задачи.
-
2025-07-21 09:38
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.