«Փաստ». ՊՈՒՏԻՆԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԶԱՆԳԵՐԻՆ
«Փաստ» թերթը գրում է. «Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները:
Օգոստոսի 27-ին պաշտոնական երկու հաղորդագրություն տարածվեց. մեկով տեղեկացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մյուսով՝ որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ որևէ պատահականություն չկա, և իրականում ճանապարհը բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Ավելին, մեր աղբյուրները հայտնում են, որ ճանապարհի փակվելուց անմիջապես հետո երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձել է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել: Ռուսական քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ այդպիսով ՌԴ նախագահը Փաշինյանին մեկ անգամ ևս հասկացրել է, որ առանց իր միջնորդության սահմանային որևէ հարց լուծում չի կարող ստանալ, իսկ Ռուսաստանին որևէ կերպ շրջանցելն ուղղակի անմիտ գործողություն կլինի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: