Եվրասիական բանկն ուզում է դառնալ Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուներից մեկը
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ներդրումային պորտֆելում իր մասնաբաժինն ուզում է հասցնել 15%–ի։ Այս մասին ասվում է 2022-26 թվականների բանկի զարգացման ռազմավարության մեջ։
Ընդհանուր առմամբ հինգ տարվա ընթացքում բանկը մտադիր է անդամ երկրներում ավելացնել նախագծերի ծավալը 2,7 անգամ` հասցնելով մինչև 10,9 մլրդ դոլարի։ Ընդ որում, ուշադրություն է դարձվելու նաև փոքր երկրներին. Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ներդրումների ընդհանուր չափը կհասնի 500 մլն դոլարի, կամ 4 անգամ ավելի 2020 թվականի համեմատ։
Այդ երկրներում ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել գերազանցապես եվրոյով և դոլարով, սակայն բանկը պատրաստ է վարկեր տրամադրել նաև այդ երկրների ազգային արժույթով։ Այդ նպատակով բանկը ազգային արժույթով պահուստներ կկուտակի` ցանկանալով դրանց ծավալը 2026 թվականին հասցնել մինչև իր ընդհանուր պարտավորությունների 35%–ը (խոսքը ոչ միայն վերոնշյալ 3 երկրների արժույթների մասին է, այլև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի)։
Բանկը մտադիր է միջոցներ ներգրավել ազգային արժույթով և անդամ երկրների ֆինանսական շուկաներից (օրինակ` պետական պարտատոմսերի գնման ճանապարհով), ինչպես նաև արժութային սվոփերի օգնությամբ։
Բացի այդ բանկը մտադիր է երեք խոշորագույն ներդրումային նախագծերի ֆինանսավորման հիմնական մասնակիցը դառնալ։ Դրա համար կտրամադրվի մոտ 1.2 մլրդ դոլար։ Այդ նախագծերից մեկը կապված է «Եվրոպա–Արևմտյան Չինաստան» ավտոմեքենայի և երկաթուղային միջանցքի (որը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակը նաև Հայաստանի համար) ընդլայնման հետ։ Մյուս նախագիծը` Եվրասիական բանկի երկրներ ապրանքների տեղափոխման միասնական ենթակառուցվածքն է, երրորդը` հիդրոէներգետիկ հզորությունների ավելացումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.