Последние новости

Թալիբները համաշխարհային հանրությանը կոչ են արել աջակցել Աֆղանստանի ժողովրդին

Թալիբները համաշխարհային հանրությանը կոչ են արել աջակցել Աֆղանստանի ժողովրդին։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուտաալիքը։

«Մենք համաշխարհային հանրությանը կոչ ենք անում աջակցել Աֆղանստանի ժողովրդին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տնտեսություն, կրթություն և առողջապահություն»,-հեռուստաալիքը մեջբերում է ծայրահեղական շարժման ներկայացուցչի խոսքը։

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանում ռազմական օպերացիան ավարտելու մասին։ Դրանից հետո Թալիբանը վերահսկողություն էր սահմանել երկրի տարածքների մեծ մասի նկատմամբ։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը։ Փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել և զինված հակամարտության կոչ արել, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ