«Երեխուս շիրիմը պղծել են վարչապետի հրամանով». բողոքի ակցիա` կառավարության դիմաց
44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հայրը` Ռոման Գևորգյանը, մայրը, զոհված այլ հերոսների հարազատներ ու մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ այժմ ՀՀ կառավարության դիմաց են։ Մարդկանց խիստ վրդովվեցրել է երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարի քանդման փաստը։
«Իմ էրեխեն ձեր էրեխեն ա, ազգ ջան։ Ձեր երեխու շիրիմը պղծել են, ու ասում են` վարչապետի հրամանով։ Ես բոլորիդ խնդրում եմ գալ հրապարակ, կառավարության դիմաց, որ պատասխան տա էդ հրաման տվողը։ Ես մտել, տեսել եմ` չկա երեխուս գերեզմանը, քարերը քանդած, նկարը գետնին։ Էդ երեխեն բոլորիս համար ա գնացել, սաղ ազգիս։ Շատ եմ խնդրում` բոլորդ եկեք, ես միակիս տվել եմ ձեզ», – ասաց լրագրողների հետ զրույցում Ռոման Գևորգյանը։
Մեկ ուրիշ տղամարդ արցունքներն աչքերին ասաց, որ նման բան «մենակ թուրքը կարող էր անել»։
«Էդ նախարարներին, գեներալներին, սաղին գցելու եմ քացուս տակ։ Մեր էրեխեքի արյան հաշվին են ապրում, մեր էրեխեքը սկի հիմա չեն կարում հանգիստ քնեն Եռաբլուրում», – ասաց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 12:30
Россотрудничество надеется, что ситуация с Русским домом в Баку разрешится на личной встрече президентов России и Азербайджана, заявил РИА Новости замглавы агентства Павел Шевцов.
-
2025-04-17 12:26
Турция может сыграть позитивную роль в урегулировании отношений между Арменией и Азербайджаном. Об этом глава МИД Армении Арарат Мирзоян заявил в интервью турецким журналистам в Анталье.
-
2025-04-17 12:24
Для граждан стран ЕАЭС упрощено пересечение границы России и Беларуси. Отныне граждане Армении, Казахстана и Кыргызстана получат возможность свободно пересекать российско-белорусскую сухопутным или железнодорожным транспортом. Об этом сообщили в Евразийской экономической комиссии.
-
2025-04-17 12:20
Депутат НС Армении Тигран Абрамян написал: «При обсуждении исполнения бюджета в эти дни все хвалят свою работу, делают пафосные заявления о результатах, но когда открываешь отчет, то там совсем об обратном.