Սուրեն Պարսյան․ Այս տարի սեպտեմբերի 1-ը կրկնակի թանկ կարժենա
Տարեսկզբից ինչև օրս արձանագրված 6.1 տոկոս գնաճը չի կարող չհարվածել սեպտեմբերի 1-ին պատրաստվող ընտանիքների գրպանին, մանավանդ այն ընտանիքների, որոնք 1-ից ավելի դպրոցահասակ երեխաներ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այս տարվա թանկացումներն աննախադեպ են և կրում են շարունակական բնույթ։ Ավելացել են բոլոր ապրանքների` սննդամթերքի, հագուստի, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների գները։ Միայն հագուստի դեպքում մենք ունենք 5.5 տոկոս գնաճ»,- ասաց նա։
Հագուստի գնաճը, ըստ Պարսյանի, ամենևին էլ պայմանավորված չէ Թուրքիայից ներկրվող ապրանքների ժամանակավոր արգելքով։ Թուրքական ապրանքները Հայաստան են մտնում զարտուղի ճանապարհներով։ Եթե այդպես չլիներ, մենք այստեղ ոչ թե 5.5 տոկոսանոց, այլ մի քանի անգամ ավելի մեծ գնաճ կունենայինք։
«Դրամ-դոլար փոխարժեքի տատանումներն էական ազդեցություն են թողնում գների վրա։ Երբ դրամն արժեզրկվում է, ներկրվող ապրանքների գները բարձրանում են, որոնք շատ դժվարությամբ են իջնում։ Դրանով պայմանավորված՝ ներկրողները ապրիլ-մայիսին բարձրացրել են ապրանքների գները, չնայած հուլիս-օգոստոսին դրամն արժեվորվել է, բայց նրանք չեն վերանայել իրենց ապրանքների գները»,- պարզաբանեց տնտեսագետը։
Արդյունքում` դարձյալ տուժում է սպառողը։ Գնաճն իր ազդեցությունն է թողնում ընդհանուր տնտեսության և կրթության վրա։ Վիճակագրական տվյալների համաձայն` այս տարի կրթությունը թանկացել է 2.1 տոկոսով։
Պարսյանի կարծիքով` նման իրավիճակում պետությունը պարտավոր է աջակցել աշակերտներին, նրանց ծնողներին, օրինակ՝ դասագրքերի դիմաց վճարվող գումարների մի մասը զրոյացնելով։
«Մարդկանց եկամուտները չեն աճել, իսկ մարդիկ պետք է վճարեն այդ դասագրքերի համար։ Մենք պետք է կրթությունը դիտենք որպես մեր առաջնային ոլորտներից մեկը և այստեղ հնարավորինս նվազեցնենք ծախսերը, որ այն լինի հասանելի և ամենակարևորը՝ նաև որակյալ»,-ասաց Պարսյանը։
Նշենք, որ եթե նախորդ տարի Sputnik Արմենիայի կողմից անցկացված սոցհարցման և տոնավաճառների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելու համար կնվազի միջինը 70000 դրամով, ապա այս տարի մեկ դպրոցահասակ երեխայի սեպտեմբերմեկյան ծախսերը հասնում են 100000-150000 դրամի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.