Последние новости

ՄԻԵԴ–ը վճռեց` ՀՀ–ն պետք է 11 հազար 600 եվրո փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ «Մարտի 1»–ի գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը»,– գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դատարանի վճռով ՀՀ պետական բյուջեից Ալեքսանդր Արզումանյանին կտրամադրվի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2600 եվրո` նրա արած ծախսերի դիմաց։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ