Տարօրինակ ադրբեջանական թվաբանություն. Զոհվածների և վիրավորների 4000 ընտանիքներին` 11 000 տո՞ւն
Ադրբեջանի իշխանություններն ակտիվորեն գովազդում են Լեռնային Ղարաբաղի իրենց իսկ կողմից սանձազերծված հակամարտության ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքների համար հոգածությունը: Հաճախացել են ազգի հոր որդու կողմից բնակարանների և տների առատաձեռն նվիրաբերությունների մասին հաղորդագրությունները: Սակայն դրանցում որոշ թվեր տարակուսանք են հարուցում, երբեմն էլ ուղղակիորեն հակասում են նախկինում հայտարարված տվյալներին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ աշխատանքի նախարարությունը 2018 թվականին 626 միավոր բնակարան է հատկացրել զոհվածների ընտանիքներին և հաշմանդամներին, 2019թ․ 50%-ով ավելի՝ 934, 2020-ին ևս 70%-ով ավելի՝ 1572 բնակարան և առանձնատուն: Իսկ այս տարի նախատեսվում է կրկնապատկել այս ցուցանիշը` հատկացնել մինչև 3000 բնակարան և առանձնատուն: 4 տարվա ընթացքում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամներին բնակարան կամ առանձնատուն տրամադրելու ծրագիրն ընդլայնվել է գրեթե 5 անգամ: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում երկրում այս կարգի մարդկանց հատկացվել է 10 500 բնակարան և առանձանատուն: Այս տարի շահագործման է հանձնվել 1600 բնակարան: Ընդհանուր առմամբ, 2021-2025 թվականներին այս կարգի անձանց կտրվի 11 000 բնակարան և առանձնատուն, միջինը` տարեկան ավելի քան 2000:
Ստացվում է, որ նրանք կառուցել-կառուցել են, գրեթե լուծել են խնդիրը, և միևնույն է, պետք է արագացված տեմպերով նոր տներ կառուցեն, որպեսզի 4 տարվա ընթացքում ապահովեն ևս 11 000 ընտանիքի: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնում էին Անկարայի հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ իրենց կորուստները: Միայն ամիսներ անց Բաքվում հայտարարեցին մոտ 3000 զոհվածների և 1000 վիրավորների մասին: Այս հարաբերակցությունը ինքնին տարօրինակ է: Առավել տարօրինակ է, որ հենց պատերազմից հետո կարիք եղավ լրացուցիչ 11 000 տան: Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունները պարզապես թաքցնում են իրենց կորուստների իրական թվերը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 05:44
Католикос Всех армян Гарегин Второй 29 апреля в Первопрестольном Святом Эчмиадзине принял прибывшего в Армению с официальным визитом президента Грузии Михаила Кавелашвили.
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.