Ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախի Հանրապետություն
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության» նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Կրկին դեպի Արցախ»:
Լուսանկարում Արթուր Վանեցյանի հետ նաև նույն խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն է և «Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը:
«Փաստինֆո»-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել է, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
Պատգամավորական պատվիրակությունն արդեն իսկ Արցախի ճանապարհին է:
«Մեր խմբակցության 10-ից ավել պատգամավորներ են պատվիրակությունում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս ներկայացված է լինելու: Արդեն ճանապարհին ենք: Գնանք, տեսնենք այդ անկախությունից ի՞նչ է մնացել»,-ասել է Վահե Հակոբյանը:
Սեպտեմբերի 2-ին Արցախը նշելու է անկախության հռչակման 30-րդ տարեդարձը։Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 1-ին նիստ կգումարի՝ Անկախության տոնին նվիրված միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.