Последние новости

Կորոնավիրուսով վարակվածներին հատկացված մահճակալների 87%-ը զբաղված է

Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: Հայտնում է ՀՀ Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը` Facebook-ում կատարած գրառմամբ։

Ըստ նրա` Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոններ ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Covid կենտրոնների, որտեղ ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)։

«Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Շտապօգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,– գրում է փոխնախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ