Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ
Քանի որ Ռուսաստանին մեղադրում են, որ Ադրբեջանին չի պարտադրում ազատ արձակել գերիներին, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսված, Լավրովը հայտարարեց, որ իր պարտավորությունները կատարել է, և որ նախքան հայտարարության ստորագրումը գերեվարված անձինք վերադարձվել են, իրենք էլ պարտավորություններ չունեն: Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների ասուլիսում Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե այժմ Ադրբեջանում պահվում են միայն նոյեմբերի 9-ից հետ գերեվարված հայ զինծառայողները, և որ Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել նրանց առանց նախապայմանների:
Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանն այժմ մի քանի նպատակ ունի՝ առաջինը անկլավների և ճանապարհների հարցն է, երկրորդը՝ իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջը, որպեսզի Արցախի հարցը տեղափոխվի մշակութային կամ ազգային ինքնավարության հարթություն, և Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ պատմության խնդիրները հարաբերությունների դաշտում չլինեն՝ խոսքը Ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության մասին է: Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ստանալ ամեն ինչ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցին Ռուսաստանի արտգործնախարարը չպատասխանեց՝ նշելով, որ այդ հարցն իրեն չէ ուղղված, և որ դա միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում է:
«Քանի որ Ռուսաստանը միջնորդական գործառույթ ունեն, չեն ցանկանում հայ-ադրբեջանական բանավեճի մեջ մտնել գոնե հրապարակայնորեն. ներքին քննարկումներում, բնականաբար, Ռուսաստանն իր շահագրգռվածությունն ունի, քանի որ եթե Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ապա հարց կառաջանա, թե ինչ գործ ունեն այնտեղ ռուսները, պետք է դուրս գան, քանի որ Ադրբեջանը չի ճանաչել ռուս խաղաղապահների կարգավիճակը, իսկ այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչ գործ ունի Ռուսաստան ընդհանրապես Հարավային Կովկասում ու, հետևաբար, Միջին Ասիայում՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան պատրաստվում է բարձրացնել թուրքալեզու երկրների համադաշնության խնդիր առաջ քաշել: Որքանով ես եմ հասկանում, Ռուսաստանն այս պահին փորձում է կոնֆլիկտի մեջ չմտնել Ադրբեջանի հետ, ձգտում է ժամանակ շահել, այսպես թե այնպես այդ բախումը մի օր լինելու է, քանի որ շահերը 180 աստիճանով հակադիր են»,- նկատեց քաղաքագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.