Բայդեն. Այլ երկրները վերակառուցելու փորձերի դարաշրջանն ավարտվել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ կմնա Աֆղանստանից հեռանալ ցանկացող ԱՄՆ քաղաքացիների դուրսբերմանը: Ըստ գնահատականների՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում մնացել է մինչև 200 ամերիկացի:
«Եզրակացություն. Աֆղանստանում գտնվող ամերիկացիների 90 տոկոսը, ովքեր ցանկանում էին հեռանալ, կարողացել են հեռանալ: Իսկ մնացած ամերիկացիների համար վերջնաժամկետ չկա: Մենք դեռ ձգտում ենք նրանց դուրս բերել, եթե նրանք ցանկանան հեռանալ»,- ասել է Բայդենը:
Բայդենի վարչակազմը կարծում է, որ 100-200 ամերիկացիներ դեռևս գտնվում են Աֆղանստանում և «հեռանալու որոշ մտադրություններ» ունեն: Նախագահը նշել է, որ գրեթե 5500 ԱՄՆ քաղաքացիներ, ովքեր դուրս են բերվել երկրից վերջին շաբաթների ընթացքում այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել խոշոր քաղաքների և մայրաքաղաք Քաբուլի վրա:
«Ինչ վերաբերում է աֆղանցիներին, ապա մենք և մեր գործընկերները 100 000 մարդու ենք տեղափոխել»,- հավելել է Բայդենը: «Պատմության մեջ ոչ մի երկիր մեկ այլ երկրի բնակիչների տեղափոխման համար ավելի շատ բան չի արել, քան մենք: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի օգնենք առավել մեծ վտանգի ենթարկված մարդկանց լքել երկիրը»:
Նրա խոսքով՝ «այլ երկրներ վերակառուցելու» համար ԱՄՆ-ի ռազմական խոշոր տեղակայումների դարաշրջանն ավարտվեց:
«Ահաբեկչության սպառնալիքը դեռ կործանարար է, սակայն այն փոխվել և տարածվել է այլ երկրներում»,- ասել է Բայդենը: «Մեր ռազմավարությունը նույնպես պետք է փոխվի»: «Ես չեմ հավատում, որ Ամերիկայի անվտանգությունը կմեծանա հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման և Աֆղանստանում տարեկան միլիարդավոր դոլարներ ծախսելով»:
«Աֆղանստանում պատերազմն ավարտված է: Ես չորրորդ նախագահն եմ, ով բախվել է այս խնդրին, թե արդյոք անհրաժեշտ է և երբ պետք է ավարտել այս պատերազմը: Ես հրաժարվեցի ամերիկացի որդիների և դուստրերի ևս մեկ սերունդ ուղարկել պատերազմ, որը պետք է վաղուց ավարտված լիներ: Դա ընտրություն էր, իսկական ընտրություն հեռանալու կամ էսկալացիայի միջև: Ես չէի պատրաստվում երկարաձգել այս հավերժական պատերազմը»,- ասել է Բայդենը՝ վերջին շաբաթների ընթացքում Աֆղանստանից ավելի քան 120 000 մարդու տարհանման առաքելությունը «արտակարգ հաջողություն» անվանելով:
«Աֆղանստանի վերաբերյալ որոշումը պարզապես Աֆղանստանի մասին չէ: Խոսքն այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական օպերացիաների դարաշրջանի ավարտի մասին է»,- ասել է Բայդենը NBC հեռուստաալիքով հեռարձակվող ժողովրդին ուղղված ուղերձում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ նոր մարտահրավերների վրա, այդ թվում`Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված:
«Աշխարհը փոխվում է: Մենք լուրջ մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, մենք մարտահրավերների ենք բախվում բազմաթիվ ճակատներում Ռուսաստանի կողմից, մենք բախվում ենք կիբեր սպառնալիքների և միջուկային տարածման խնդրին»,- պարզաբանեց Բայդենը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.