Արման Թաթոյան․ Գիտելիքը կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի առթիվ, տեղեկացնում է News.am-ը: Ուղերձում ասվում է.
«Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ,
Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք:
Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը: Հանուն սեփական հզորության և ուժի՝ պետությունն ինքը պետք է բոլորի համար ստեղծի հավասար պայմաններ, որ ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից սոցիալական վիճակի կամ հաշմանդամության պատճառով, որ ներառականությունն ու յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը լինեն մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում։
Գիտելիքը նաև կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է։ Մանկավարժների անձնուրաց ջանքերն են սերունդների դաստիարակությամբ ապահովում ճիշտ կրթություն, որ պետք է գնահատել մեծ ակնածանքով: Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.