«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ ԷՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ՀԱՄԲԵՐԵԼ, ԻՍԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթաքումն է անում և այնպիսի հայտարարություններ հնչեցնում, որոնք հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս քարոզարշավի ժամանակ արված հայտարարություններից մեկին:
Բանն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ էր հղել բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ և, մասնավորապես, նշել. «Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները»:
Այսինքն՝ նորանշանակ նախարարն ընդունում է, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, այնինչ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.
«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք, հանուն իրենց ազատության, զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել է Փաշինյանը։
Ստացվում է՝ Փաշինյանը խնդրում էր տղաներին համբերել, իսկ Միրզոյանը խոսում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).