Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՑ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ՈՐՊԵՍ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
«Իշխանությունը թշնամական և վրեժխնդիր գործելաճ է որդեգրել: Ուղղակի նրանք պարոն Չարչյանից որպես «Հայաստան» խմբակցության անդամ, իբրև սկզբունքային անձնավորություն փորձում են վրեժ լուծել և այդ առումով կանգ չեն առնում բարոյական մարդկային որևէ արգելքի առաջ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։
Մանուկյանի խոսքով՝ այս պահին իշխանական վրեժխնդրությունը տրամաբանական սահմաններ և բացատրություն չունի։
«Հիմա գործի է դրվում բոլոր իրավական, քաղաքական նաև հանրային միջոցները օր առաջ պարոն Չարչյանին ազատության մեջ տեսնելու, նրա առողջական վիճակը բարելավելու համար»։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ պատրաստվում են պայքարել իշխանության այս գործելաոճի դեմ առաջին հերթին չզիջելով ոչ միայն խորհրդարանում, այլ նաև հրապարակային գործունեության մեջ․
«Կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ գործ ունեն այլ դաշինքի, այլ քաղաքկան ուժերի հետ, որոնք երբեք չեն ընկրկի նման բռնաճնշումների նկատմամբ»,- ասել է Գեղամ Մանուկյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.