Սաթիկ Սեյրանյան․ Մամուլը առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի
«Արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլի և ազատ խոսքի դեմ իրականացվում է բացահայտ և քողարկված քաղաքականություն»,-այսօր մեդիամասնագետների, փորձագետների, լրագրողների, խմբագիրների ու շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ հրավիրված «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները և նրանց շրջապատող շրջանակներն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, մամուլը վաղուց իշխանությունների համար բաժանված է յուրայինների և օտարների:
Սեյրանյանը նկատեց, որ մամուլի դեմ արշավն ընթանում է մի քանի հարթություններում, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, որի վառ դրսևորումն է ԱԺ-ում տիրող իրավիճակը:
«Դա արվում է բացահայտ ցինիզմով, իշխանությունը հերթական աղաղակող սահմանափակումն է մտցնում, հետո այն մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիայով փորձ է անում լայնախոհության և հանդուրժողականության տպավորություն թողնել»,-հայտարարեց ժուռնալիստների միության նախագահը:
Շեշտելով, որ հանրային հարթակներում, մեդիայում մամուլի նկատմամբ գեներացվում է թշնամանք՝ Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը իրագործել իր սիրած պողպատյա մանդատը»:
Նա նկատեց, որ այս իրավիճակը միայն լրագորղներին չի վերաբերում, այլ արտացոլում է հասարակական քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների ազատությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).