Բորելը կոչ է արել դաս քաղել «Աֆղանստանում Արևմուտքի պարտությունից»
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել դաս քաղել «Աֆղանստանում Արևմուտքի պարտությունից»։ Այս մասին նա ասել է իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջին հերթին, դա ողբերգություն է Աֆղանստանի ժողովրդի համար, դա աղետ է։ Դա Արևմուտքի պարտությունն է։ Եվ դա էապես փոխում է միջազգային հարաբերությունները»,-ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Աֆղանստանը կորսվեց ոչ թե 10 օրում, այլ 10 տարում, քանի որ Արևմուտքի երկրները «չկարողացան օգնել ժամանակակից պետության հիմքերի ստեղծմանը»։
Բորելը չի համաձայնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն կարծիքի հետ, որ Աֆղանստանում օպերացիայի նպատակը սկզբնապես ահաբեկչության դեմ պայքարն էր միայն։ Բորելի կարծիքով՝ խնդիր էր դրվել նաև «ստեղծել ժամանակակից հանրություն, մարդու իրավունքների, մասնավորապես, կանանց պաշտպանության ինստիտուտներով։
Բորելը նաև հայտնել է, որ ԵՄ-ն որպես ինստիտուտ ընդհանրապես չի կարող ճանաչել և չի ճանաչում նոր ռեժիմը, դա անում են առանձին պետությունները։ Այժմ, նրա խոսքով, ինստիտուցիոնալ ճանաչումը բացառված է, սակայն թալիբների հետ կոնտակտները պետք են։
«Մարդկանց Քաբուլի օդանավակայանից դուրս բերելու համար պետք է նախ խոսեին թալիբների հետ, որոնք վերահսկում էին փողոցները։ Այժմ պետք է շփվեն նրանց հետ՝ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Աֆղանստանը երաշտի և զանգվածային վերաբնակեցման պատճառով կարող է վերածվել բիբլիական մասշտաբների մարդասիրական ողբերգության»,-հավելել է Բորելը։ Բորելի խոսքով, ևս մեկ խնդիր է միգրացիոն հոսքը, եթե թալիբներն իսկապես թույլ տան մեկնել երկրից նրանց, ովքեր ցանկանում են։ «Մենք պետք է համագործակցենք Աֆղանստանի հետ սահմանակից երկրների՝ Պակիստանի և Իրանի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ, օգնենք և հոգ տանենք այդ մարդկանց մասին»,-նշել է Բորելը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.