Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՄԻԵԴ ԴԻՄԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՉԱՐՉՅԱՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ
ՄԻԵԴ դիմելու դեպքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը շահելու լավ շանսեր ունի: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ը եզրակացություններ և անում և ապա դիմում երկու գործիքի՝ տուժածին փոխհատուցում և պատժամիջոցներ։ «Սակայն դա չի կարող ազդել ներկայիս իշխանության ընդհանուր դիրքորոշման վրա, որը ղեկավարվում է ամենակասկածելի կենտրոններից, և այդ առումով նրան կներեն մարդու իրավունքների խախտման ոլորտում։ Նրանից մեծ սպասելիքներ կան՝ կապված տարածաշրջանային մասշտաբի պրոցեսների հետ»,-նշեց իրավապաշտպանը։
Ալավերդյանի գնահատմամբ՝ Արմեն Չարչյանի գործը վերաբերում է քաղաքական հետապնդումների շարքին, այդ թվում՝ կոպտորեն խախտվում է կամարտահայտման իրավունքը։ «Դա մեկ մարդու դեմ գործ չէ, այլ մնացած բոլորին վախեցնելու մեթոդ։ Ուղերձը պարզ է․ «նույնիսկ եթե մենք հայտնի բժշկի հետ անում ենք նման բան, ապա ո՞վ եք դուք, որպեսզի արտահայտեք ձեր կարծիքն ու անպատիժ մնաք»։ Մենք իրավական պետության դեգրադացման ճանապարհին ենք։ Եթե մեր դատավորները խափանման միջոցի փոփոխության մասին որոշում չկայացնեն, ապա դա կարելի է գնահատել որպես կոշտ վերաբերմունք։ Այդ առումով կարելի է ասել, որ Մարդու իրավունքների պաշտպանության մասին Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներն անիմաստ են դառնում։ Հիշեցնեմ դատավորներին, որ սեփական անձի հանդեպ հարգանքը ենթադրում է գործի արդար քննություն, միջազգային սկզբունքների պահպանում, իսկ դատարանի որոշումը պետք է կախված լինի բացառապես միջազգային իրավունքից և ազգային օրենսդրությունից»,-հավելեց Ալավերդյանը։
Նա նշեց, որ միջազգային հանրությունը Հայաստանի իշխանությանը քարտ բլանշ է տվել , և նրանք կարող են շարունակել ամենաթողությունը։ «Միջազգային հանրության համար կարևոր է, որպեսզի իշխանությունն իրականացնի ծրագրերը, որոնք դրվել են գլոբալիստական կենտրոնների կողմից։ Հայաստանում շատ կազմակերպություններ այսօր գրեթե չեն արձագանքում տեղի ունեցածին։ Անօրինություն է կատարվում հայտնի գիտնականի, առողջապահության ոլորտի զարգացման նկատմամբ, սակայն հանրությունը չի արձագանքում, քանի որ նրա մեծ մասը հետտրավմատիկ սթրես է վերապրում»,-եզրափակեց Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրում են ընտրողների վրա ճնշման մեջ։ Հունիսի 18-ին համացանցում տեսագրություն է հայտնվել, որում լսվում է՝ ինչպես է պրոֆեսորը սպառնում «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին, նա, մասնավորապես, ասել է, որ ԲԿ-ի ղեկավարությունը կոշտ վերաբերմունք կցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։ Սակայն նա որևէ մեկի օգտին քվեարկելու կոչ չի արել։ Նույն օրը նրան ձերբակալել են, սակայն հաջորդ օրն ազատ են արձակել։ Սակայն արդեն հունիսի 21-ին ԿԸՀ-ն թույլատրել է վերսկսել Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Քննիչի թույլտվությամբ նա ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են դատարան շտապօգնության մեքենայով։ Միևնույն ժամանակ, ԲԿ-ի հիմնադիրները ժամանակավոր դադարեցրել են Չարչյանի գործունեությունը տնօրենի պաշտոնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.