Թագուհի Թովմասյան․ Ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքների ուղղությամբ
Ահազանգ. քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրավիճակն էլ ավելի է վատթարացել քամու պատճառով, որի արդյունքում հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել: Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար: Ակնկալում եմ, որ իրավասու օղակները արագ կարձագանքեն և քայլեր կիրականացնեն Ադրբեջանի սանձարձակ վարքագծին համարժեք արձագանք տալու առումով: Հիշեք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից:
Հ.Գ. նկարում Կութի միակ առաջին դասարանցին է
(նկարը՝ Արմինե Գևորգյանի էջից)»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: