Բաբայան․ Արցախի Հանրապետության ստեղծումը ազատագրական պայքարի տրամաբանական հանգուցալուծում
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարն Արցախի Հանրապետության ստեղծումը համարել է ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական հանգուցալուծում, հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից և միասնության ամենավառ դրսևորումներից մեկը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքական հիմնարար ուղղություններից մեկը։
Նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության սուբեկտայնության պահպանման կարևորությունը և արցախապահպանությունն ու արցախակենտրոնությունը որակել որպես համայն հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներ՝ այս համատեքստում շեշտելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Hetq.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.