«Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է
Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախում գտնվող ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:
Արցախի ԱԺ-ից News.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ հետևում են Հայաստանի խորհրդարանի անցուդարձին ու ափսոսանք է հայտնել Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալման կապակցությամբ:
Դավիթ Գալստյանը ներկայացրել է Արցախի բնակչությանը մտահոգող հիմնախնդիրները, խոսել է 2 խորհրդարանների ընդդիմադիր ուժերի փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
«Մեր համագործակցությունը մշտական է լինելու»,-պատասխան խոսքում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա շեշտել է, որ հետամուտ են լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, օկուպացված տարածքների վերադարձի հարցում:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է ու դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.