ՄԻՊ․ Հաստիքների կրճատումը` անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն օրենսդրական խնդիր է արձանագրել` հաստիքների կրճատումը դարձել է անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց։
ՄԻՊ–ի` Facebook-ում տեղադրած հայտարարության մեջ ասված է, որ գրասենյակ շատ են դիմում բողոքներով առ այն, որ հաստիքների կրճատման հիմքով իրենց աշխատանքից ազատելիս գործատուները ոչ արդար մոտեցում են ցուցաբերում:
Նշվում է, որ հաստիքի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելիս գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ, ինչի հետևանքով լինում են դեպքեր, երբ աշխատանքից ազատվում է առավել երկար աշխատանքային ստաժ, առավել բարձր դասային աստիճան կամ կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող աշխատողը՝ տեղը զիջելով այդ չափանիշներին նվազ բավարարող աշխատողին:
«Բողոքների համալիր ուսումնասիրությունը բերում է այն համոզմանը, որ հաստիքների կրճատումը շատ հաճախ «անցանկալի» աշխատողներից ազատվելու միջոց է գործատուների համար, ինչն ինքին ոչ իրավաչափ, հետևաբար, նաև անթույլատրելի երևույթ է»,–շեշտում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ հաստիքների կրճատման հիմքով աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատողների միջև ընտրության որոշակի չափանիշներ պետք է ամրագրվեն, պետք է իրականացվի նաև աշխատողի գործնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և որակավորման չափանիշների հաշվառումամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.