ՆՄԱՆ ԲԱՆԵՐԸ ՉԵ՛Ն ՄՈՌԱՑՎԵԼՈՒ ԵՎ ՉԵ՛Ն ՆԵՐՎԵԼՈՒ
Արսեն Պետրոսյան. տաքսու վարորդ-փոխքաղաքապետ-պատգամավոր
Ենթադրաբար՝ «Հեղափոխության պահապաններ» կազմակերպության անդամը (քանի դեռ ընթանում է նախաքննությունը՝ որևէ բան հաստատապես պնդել մենք չենք կարող) օրերս Գյումրիում կացնով հարվածել է «Ազգային արժեքներ» ակումբի անդամին։ Տուժողը հասցրել է ձեռքերով պաշտպանել գլուխը, ուր նշան էր բռնել «պահապանը», այդ պատճառով տուժել են միայն ձեռքերը։
Կացնով հարձակումը ձեռնարկվել է Փաշինյանի նախընտրական քարոզչության գլխավոր պիտույքի (չագուճը փոխարկվեց կացնի) գործած ազդեցությամբ, իսկ ազգային արժեքների նկատմամբ ատելությունը նոր իշխանության ու իր պահապանների այցեքարտն է: Հիշեցնեմ, որ «Հեղափոխության պահապաններ» կազմակերպությունը սարքել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, դրա ուսերի հետևում կա հակաիրավական գործողությունների երկար ցուցակ, ներառյալ հարձակումը «Հայելի» ակումբի վրա։
Իսկ հիշո՞ւմ եք «Գոլոս»-ի հրապարակումները Արսեն Պետրոսյան անունով երիտասարդի մասին (նա ավարտել է միայն Էջմիածնի թիվ 1 դպրոցը), որը տաքսու վարորդ է եղել, իսկ հետո աշխատել հացի փռում։ Իշխանափոխությունից հետո այդ տաքսիստը արժանացավ Փաշինյանի բարեհաճությանը և արդյունքում զբաղեցրեց հոգևոր մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնը: Որոշ ժամանակ Արսենը հարցազրույցներ էր տալիս, որոնք զվարճացնում էին հանրությանը, հետո նրան խորհուրդ տվեցին լռել։ Հիմա այդ պարոնը խորհրդարանի պատգամավոր է և արդեն աչքի է ընկել ընդդիմության պատգամավորներին ծեծելու գործում։ Հենց այդ նպատակով էլ նրան բերել են խորհրդարան, բա հո օրենքներ չի՞ գրելու…
8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը ցույց տվեց, որ խորհրդարանական մեծամասնության կազմում գործում է անձամբ Փաշինյանի ձևավորած թիմ (հանցախումբ)՝ առանց կանոնների մարտեր վարելու համար։ Ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը պատկանող դրա անդամներն առաջնորդվում են հեղափոխության վերոհիշյալ պահապանների սկզբունքներով։ Նստաշրջանի ընթացքում հեռուստադիտողների ուշադրությունը գրավել են Փաշինյանի աներձագին՝ Հրաչյա Հակոբյանին լիագումար նիստերի դահլիճից դուրս բերելու (դուրս տանելու) կադրերը, երբ նա միաժամանակ ինչ-որ հայհոյանքներ էր ճղավում ու փորձում դուրս պրծնել խորհրդարանական պահակազորի ներկայացուցիչների գրկից:
Դերասանական անցյալ ունեցող այդ քաղաքական կերպարի մասին մենք բավական հաճախ ենք տեղեկացրել մեր լսարանին։ Մեր ընթերցողներին հայտնի է, որ ժամանակին Հրաչյան նկարահանվել է Միքայել Մինասյանին պատկանող «АTV»-ում, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության սերիալում, ընթերցողը տեղեկացված է նաև, որ վարչապետի աներձագը բազմիցս նկարահանվել է ադրբեջանցիների դերում։ Այդ մասին արդեն տեղեկացրել ենք մեր լսարանին, ուստի նոր պարբերությամբ կպատմենք նոր կերպարի մասին:
Ընդդիմության հետ բռունցքներով հաշվեպարզումներում ամենքից առավել աչքի ընկավ Նարեկ Գրիգորյանը. նա 30 տարեկան է, նախորդ գումարման խորհրդարան Էր եկել Վարազդատ Կարապետյանի փոխարեն։ Մինչ այդ 2018թ.-ից զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը։ Գրիգորյանի մասին հայտնի է, որ բանակից նրա ազատվելու պատճառը եղել է... ինքնավնասումը։ Կառավարության ծրագրի շուրջ ծավալված բուռն բանավեճի ընթացքում նա մշտապես հայտնվում էր տուրուդմփոցի էպիկենտրոնում, հարվածներ հասցնելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։
Խորհրդարանական մեծամասնության կազմում առկա այդ հանցախումբը գործում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դեմ արագ արձագանքման սկզբունքով։ Այդ խմբի անդամներից մեկն օրերս Փաշինյանի հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե իբր՝ «ընդդիմությունն ուզում է, որ մենք պատերազմի օրակարգ ձևավորենք և էդ օրակարգի հաշվին ինքը կարողանա գալ իշխանության, բայց մենք իրենցից լավ ենք պատրաստվել»։ Առաջին նստաշրջանը ցույց տվեց, որ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվել էր բռունցքներով հաշվեհարդարների…
Մարդիկ հանցախմբում հայտնվում են տարբեր ճանապարհներով, բայց…
Բռնցքամարտի թիմի կազմում է նաև Հայկ Սարգսյանը (Շիշ բռնող), քաղաքական բնագավառում նրա կենսագրությանը մենք հետևում ենք 2018-ի գարնան փողոցային իրադարձությունների առաջին իսկ օրերից, երբ նա Նիկոլի հետևից ման էր տալիս ջրով շիշը։
Ապա հաջորդեց աղջիկների հետ սկանդալային ֆոտոսեսիան նախագահական նստավայրի գլխավոր դահլիճում, հետո՝ Սևանի լողափին սկանդալային զբոսախնջույքը կորոնավիրուսային արտակարգ դրության պայմաններում, այնուհետ՝ ճոխ հարսանիքը այն վայրից ոչ հեռու, որտեղ ադրբեջանցիները գնդակոծում էին հայկական ԶՈՒ դիրքերը: «Շիշ բռնողը» Փաշինյանից հարսանեկան նվեր ստացավ վերջին մոդելի գերթանկարժեք արտասահմանյան մեքենա…
Մեր ընթերցողները տեղյակ են նաև Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանի մասին։ Նա Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է և «Տավուշի մարզի տարածքում ադրբեջանական անկլավների» մասին հայտնի արտահայտության հեղինակը, որոնք «ենթակա են վերադարձման կամ փոխանակման»: Վահեն աչքի ընկավ ընդդիմության պատգամավորներին ծեծի ենթարկելու գործում. դե, գոնե մի օգուտ պե՞տք է լինի նրանից, թե՞ չէ …
Խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձությունները ստիպում են պատմել նաև Գևորգ Պապոյանի մասին։ Նրա կենսագրության ամենահետաքրքիր փաստը 13 տարվա ստաժն է Հանրապետական կուսակցության կազմում (2005-2018թթ.)։ 2018թ. հուլիսի 3-ին նա հեռացվեց ՀՀԿ-ից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու և կուսակցական միջոցառումներին չմասնակցելու պատճառով։ Ինքը՝ Պապոյանը պնդում է, թե իր անդամակցումը տևել է լոկ մինչև 2007 թվականը, իսկ դրանից հետո զուտ ձևական բնույթ է կրել։ Նա փորձում է համոզել, թե լքել է կուսակցությունը, երբ բոլորը ձգտում էին ընդգրկվել դրա շարքերում։ Իրականում նա ՀՀԿ-ից դուրս է եկել իր ընկերախմբի հետ, որոնք միշտ ուղեկցել են իշխող ուժին՝ շահաբաժինների ակնկալիքով։
ՀՀԿ-ից պատգամավոր դառնալ Պապոյանին չհաջողվեց, փոխարենը նրա ծառայությունները լիակատար չափով գնահատեց նոր իշխանությունը։ Պապոյանը հավաստիացնում է, թե մինչև 2012 թվականը եղել է Տեր-Պետրոսյանի գաղափարների կողմնակից։ Ըստ երևույթին, հենց դրանք են բերել նրան Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ արագ արձագանքման թիմ։ Քրեական թեմայով ֆիլմերից վաղուց է հայտնի, որ մարդիկ հանցախմբում հայտնվում են տարբեր ճանապարհներով, բայց սրանց իր կուսակցության ցուցակով բերել է Փաշինյանը՝ սեփական շահերը սպասարկելու համար։ Այդ մարդիկ գիտեին, թե ուր և ինչի համար են գնում։
Նարեկ Բաբայան, կամ մարդ ու կին՝ մեկ մարմին
Անշարժ գույքի կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Բաբայանն անցավ 8-րդ գումարման խորհրդարան՝ չնայած այն հանգամանքին, որ նրա անվան հետ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կոռուպցիոն գործարքներ են կապված։ Ինքը՝ Բաբայանն այդ գործարքներին իր մասնակցությունը կտրականապես հերքում է, թեև լքեց այդ բարձր պաշտոնը առանց որևէ բացատրության։
Բաբայանը խորհրդարան անցավ բնավ ոչ միայնակ, այլ կնոջ՝ նախկին փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ, բայց եթե Լենան լոկ բանավոր էր վիրավորում քաղաքական ընդդիմախոսներին անարգալից խոսքերով, ապա նրա ամուսինը է՛լ ավելի հեռուն գնաց և ցույց տվեց, թե ինչի է ընդունակ, երբ ազատություն է տալիս բռունցքներին, որից հետո իրավամբ պատվավոր տեղ զբաղեցրեց Նիկոլի գրոհայինների խմբում, միաժամանակ «ռեաբիլիտացվելով» կոռուպցիոն անցյալի համար…
Որոշ լրատվամիջոցներ արդեն հրապարակել են այն պատգամավորների ամբողջական ցուցակը, որոնց խորհրդարան են բերել հատուկ նրա համար, որ բռունցքներով հաշվեհարդար տեսնեն ընդդիմության հետ։ Վարկած կա, որ այդ դերաբաշխումը կատարել է անձամբ Փաշինյանը, քանզի կապիտուլյանտը հասկանում է, որ եթե 2018թ. ընդդիմությունը խորհրդարան էր եկել իշխանության մաս դառնալու նպատակով, ապա 2020-ի ընդդիմությունը խորհրդարան է եկել ներկայիս իշխանության վերջն արագացնելու համար։ Դատելով ամենից, մեծամասնության խմբակցության ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով ապագա պատգամավորների հակումները բռնության, սադրանքների և ֆիզիկական հաշվեհարդարների նկատմամբ։
Մենք ներկայացրեցինք արագ արձագանքման խմբի բնավ ոչ ամբողջ կազմը. կարծում եմ, հետագայում շատ առիթներ կունենանք՝ նշելու բոլոր նրանց անունները, ովքեր խորհրդարան են եկել սադրանքներ կազմակերպելու, շանտաժի ենթարկելու և ընդդիմության պատգամավորներին ծեծելու նպատակով։ Այդ պարոնայք գիտեին իրենց իրական նախանշանակության մասին, ուստի ջանում էին, սաստիկ ջանում, բայց արդյունքում պարտվեցին։ Պարտվեցին, չնայած ցինիկ հարձակումներին ու վերջին հայհոյանքներին, պարտվեցին, քանզի ողջ երկիրը տեսավ, թե ինչպես է միջնակարգ կրթությամբ նախկին տաքսու վարորդը, դիմելով Արցախյան ազատամարտում ոտքը կորցրած Ազգային հերոսին, Հաղթանակի գեներալին, գոռում «Սեյրանչո՛»։ Նման բաները չեն մոռացվում և չեն ներվում, հետևաբար՝ չե՛ն մոռացվելու և չե՛ն ներվելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:59
7 лет правящий режим регулярно использовал укрупнение общин в политических целях. После отставки 16 мая Дианы Гаспарян с поста мэра в Вагаршапате назревает скандал в связи с намерением властей произвести очередное укрупнение с целью обеспечить ГД победу на внеочередных выборах, которые состоятся нынешней осенью. Напомню, что в 2021 г. Вагаршапат был расширен за счет Воскеата, об общине Хой с ее 17 деревнями речь не шла, ибо в этом не было необходимости. Сегодня в Эчмиадзине говорят, что попытка укрупнения за счет общины Хой имеет под собой сугубо политические причины. Гаспарян с 2018 г. оставила о ГД не самые лучшие воспоминания. Антикоррупционный комитет расследует дела в связи с бизнесами ее семьи, а также законность выданных мэром разрешений на строительство особняков.
-
2025-06-06 09:15
Главной фишкой празднования 50-летнего юбилея Пашиняна в правительственном особняке на Севане с участием большого количества высокопоставленных гостей стали директивы, которые главарь правящей верхушки довел до своих назначенцев с видом на летние месяцы. Все поголовно обязаны вести агитацию в массах против второго и третьего президентов, Армянской Апостольской Святой Церкви, действующей Конституции и России, но обо всем по порядку.
-
2025-06-04 09:40
9 мая 2024 г. движение "Тавуш во имя Родины" под началом архиепископа Баграта Галстаняна дошло из Тавуша в Ереван, засим последовало несколько митингов. После разгрома 12 июня, как и следовало ожидать, уличные акции пошли на спад, а попытки вывести массы на улицы оказались тщетными вплоть до нынешнего лета.
-
2025-06-02 09:09
Путин хочет уже 7 регионов вместо 4, что по-видимому будет отражено в Конституции РФ. Пашинян сказал, что инициирует изменения в Конституции РА, если КС решит, что мирное соглашение противоречит Основному закону Армении. Поскольку текст мирного соглашения представляет собой свод требований Ильхама Алиева, то готовность Пашиняна изменить Конституцию, если вдруг выяснится, что текст соглашения противоречит ей, говорит сам за себя. А еще о том, что текст новой Конституции пишется под диктовку Баку, формально процессом руководит министр юстиции Србуи Галян. Очевидно, что карманный КС не примет решение, которое будет противоречить интересам Пашиняна, а потому громогласное обещание главаря правящей верхушки – это, всего лишь, очередное проявление рабской готовности выполнить любой каприз Алиева!