Последние новости

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգի իրավիճակների պետական ծառայությունը։

Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանի Հանրապետությունում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ