Սերժ Սարգսյան․ 30 տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը, և նրա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելն է, ինչի իրավունքը, անկասկած, արցախահայությունը ունի: Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին։ Դրա հետևանքները Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր»,–ասում է Սարգսյանը։
Նրա խոսքով` խաղաղության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն և անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը։ Մինչդեռ, ըստ Սարգսյանի, թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում, և ոչ մեկ անգամ, թե ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»:
«Ասել եմ տարիներ առաջ՝ 1990-ականների ծանր, բայց և հաղթական պատերազմի մասին և կկրկնեմ այսօր` այն ժամանակ մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք ասում են` Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, զենք, զինամթերք, տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք»,–նշում է Սարգսյանը։
Նա հավելում է, որ դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը:
Սարգսյանի խոսքով` այժմ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է միտված լինեն Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելու պարզ իրավունքը միջազգայնորեն ամրագրելուն` վերականգնելով արդարությունը իրավական ու պատմական տեսանկյունից: Այս ամենը, ըստ նրա, հնարավոր է միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի պարագայում:
Երրորդ նախագահը նշում է` մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել Անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Եվ միայն այդժամ կարող ենք ազգովի լիարժեքորեն շնորհավորել միմյանց Անկախության հռչակագրի ընդունման առթիվ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.