Արթուր Թովմասյան․ Մենք պարտադրված ենք տեր կանգնել մեզ բաժին հասած հայրենիքին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել, տեղեկացնում է News.am-ը: Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Սիրելի΄ հայրենակիցներ
Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում:
Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է:
1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական որոշում էր, որով արցախահայությունը կանխորոշեց իր ապագան:
Հետագա 30 տարիները բարդ ու խոչընդոտներով լեցուն էին:
90-ականներին մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք, լծվեցինք պետականաշինության գործընթացին, ու թեև աշխարհը չճանաչեց Արցախի անկախությունը, ստեղծեցինք ժողովրդավարական երկիր՝ բոլոր պետական ատրիբուտներով:
Արդյո՞ք ճիշտ օգտագործեցինք պետություն կառուցելու բացառիկ հնարավորությունը, արդյո՞ք ազնիվ եղանք մեր ու սերունդների առջև. հարցեր են, որ անընդհատ ծառանում են մեր առջև:
Սխալները շատ էին: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք:
Հակառակորդին թերագնահատելն ու դիվանագիտական ոչ լիարժեք ջանքերն իրենց դերը խաղացին:
3 տասնամյակ անց պետք է արձանագրենք՝ անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր:
Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից:
Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ:
30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում:
Անկախության ճանապարհը հարթ չէ:
Այն տասնամյակներ է տևում: Սակայն, եթե կա հավատ ու կամք՝ անհնարինը դառնում է հնարավոր:
Այսօր դիմելով արցախահայությանը՝ կոչ ենք անում չհուսալքվել, զինվել համբերությամբ, մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին:
Բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև:
Մենք մեր խոնարհումն ենք բերում 30-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած բոլոր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն փորագրեցին պատմության չջնջվող արձանագրության մեջ: Խոստանում ենք արժանի լինել նրանց հիշատակին ու կիսատ թողած գործը ավարտին հասցնել:Գիտակցում ենք մեզ սպասող դժվարությունները, բայց հաստատակամ ենք: Աստված մեզ հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.