Աբու Դաբի չհասած ռազմական տեխնիկան հիմա էլ Հայաստան չի «կարողանում հասնել»
Ցուցանշումները, որոնք պետք է Աբու-Դաբիում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվեին, սակայն այդպես էլ տեղ չէին հասել, հիմա էլ դեռ Հայաստան չեն հասել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Հայտնել էինք, որ այս տարվա փետրվարի 21-25-ը ԱՄԷ–ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն բուկլետներով էր ներկայացել։
«Հայկական ցուցանմուշների` Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,–ասաց նախարարը։
Խաչատուրյանի խոսքով` այդտեղ ոչ բարեխիղճ գործընկերոջ հարց կա։ Նա նշեց նաև` Հայաստանը մեղավոր է այնքանով, որ հենց այդ ընկերության հետ է պայմանագիր կնքել։ Այս դեպքը, ըստ նրա, զգուշացում է, որ նմանատիպ գործընթացի մասնակցելու համար կարողանան ավելի լավ ճշտել երթուղիները ցուցանշումների ներկայացնելուց առաջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.