Ստեփանավանում, Իջևանում և Կապանում ընտրությունները կկայանան նոյեմբերի 14-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում որոշեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանե՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և լրացուցիչ դեկտեմբերի 5:
«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները և մենք դեկտեմբերի դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ և հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը: Ըստ այդմ, ես ուզում եմ քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետև արդեն ունենք նոր օրենք, որը ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական: Սա լավ հնարավորություն է թե տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե կուսակցությունների կայացման համար»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.