Քաշաթաղի բնակիչների հերթական բողոքի ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաշաթաղի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, որոնք պահանջում են վերադարձնել իրենց տները, կամ արժանապատիվ փոխհտուցում տալ, տեղեկացնում է News.am-ը:
«Արդեն մեկ տարին լրանում է, ոչ մի ռեալ պատասխան կառավարությունից չենք ստացել: Մենք էլ ոչ մի տեղ էստեղից չենք գնա, մինչև դրական պատասխան չտան: Եթե դրական պատասխան չեղավ, վրաններ ենք դնելու էստեղ:
Մեր պահանջը հետևյալն է. թող գան հստակ ասեն, որ էսինչ ամսին, էսինչ օրը ապահովված եք լինելու ամեն ինչով: Ոչ թե տարբեր տեղերից լսենք, որ մեկը տոպրակներով դոլարներ է տանում: Կամ էլ թող մեքենաները նստացնեն, մեզ տեղափոխեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի: Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք, որ կամ տեղահանված ժողովրդին պատասխան տան, կամ փախստականի կարգավիճակ տան, արտահանեն:
Մեր երեխաներն այսօր էլ ծառայում են Արցախում, բայց ում համար են ծառայում, կռիսների՞, ոհմակների՞, թե՞ անասունների: Մենք չենք ուզում Երևանի մեջ մնանք, մերը հողն ու ջուրն է, տվեք հող, ջուր, գնանք ապրենք: Եթե չէ, տվեք փախստականի կարգվիճակ ու ժամանակ տվեք, որ հեռանանք: Իմ տունը վերադարձնում են ինձ Հայաստանում, Արայիկի տված 10 մլն-ը իր գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նկատեց, որ Արայիկ Հարությունյանն իրեն շատ լավ է ճանաչում, քանի որ առաջին պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին. «Էս պատերազմի ժամանակ գնացել եմ Իշխանաձոր, զենք եմ պահանջել, չտվին: Իսկ իրենք միայն գլուխները կախ դոլարների ու դրամների հետևից են ընկել: Ինչու գերիների մասին չեք մտածում: Գոնե խիղճ ունեցեք կամ ինքներդ ձեզ գնադակահարեք, կամ դիմում գրեք, հեռացեք: Մարդ եղեք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.