Կամերային և Հ. Պարոնյանի անվան թատրոնները ստացել են աջակցություն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։
Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3 հազ. դրամը՝ «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառմանը (մետաղական կոնստրուկցիաների պատրաստում):
Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր: Դահլիճում պատշաճ որակի օդափոխման համակարգի բացակայության հանգամանքը թատրոնի համար անհրաժեշտություն է առաջացրել գործարկել բացօթյա հարթակում ներկայացումների անցկացման ձևաչափը, ինչը թույլ կտա պահպանել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած սոցիալական հեռավորությունը և համավարակի կանխարգելման այլ կանոնները:
Թատրոնի լուսաձայնային սարքավորումների տեխնիկական հնարավորությունները ևս չեն համապատասխանում բացօթյա պայմաններում պատշաճ շահագործման համար: Հետևաբար, վերոնշյալ թատերական բացօթյա հարթակի համար լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերումը խիստ անհրաժեշտ է: Որոշման արդյունքում Երևանի Կամերային պետական թատրոնը 2021 թվականի սեպտեմբերին կարող է իրականացնել բացօթյա ներկայացումներ: Բացօթյա թատերական հրապարակը կդառնա երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի և նախընտրելի վայրերից մեկը՝ հետագայում ձևավորելով բարի ավանդույթ:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունի երաժշտական գործիքների (մասնավորապես ֆլեյտայի խիստ պահանջ), առանց որոնց հնարավոր չէ ապահովել կատարողական և մասնագիտական լավ որակ: Ըստ այդմ՝ առաջացել է գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն: Որոշման արդյունքում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը մասնագիտական և կատարողական որակի բարձրացման հնարավորություն կունենա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.