Թևան Պողոսյան․ Ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան իշխանությունն անկախության օրվա առթիվ չի մեկնել միասնականության խորհրդանիշ Արցախ։ Պատճառը, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության վախերն են։
«Երկու վախը մեկ մահ է, միգուցե սեփական պաշտոնի հանդեպ ձևավորած վախեր ունեն, գուցե Ադրբեջանի ու Ալիևի արձագանքից ու հնարավոր սադրանքներից են վախեցել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով` այս դժվարին պահին Հայաստանի իշխանությունն առավել քան երբևէ պետք է կանգնած լիներ Արցախի կողքին։ Հայաստանի նախագահի կամ վարչապետի այցը չէ, որ պետք է թշնամուն դրդի կամ հետ պահի հերթական սադրանքներից։ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ թշնամին չի փոխվել և անկախ ամեն ինչից՝ միշտ էլ ինչ-որ բան սադրելու է։
«Հայաստանի նախագահի, վարչապետի այցը նաև համազգային ուղերձ կլիներ, որ Ստեփանակերտը նույն մայրաքաղաքն է հայության համար, ինչպիսին Երևանը, որ Արցախը դա նույն հայկական պետությունն է, ինչպիսին ՀՀ-ն։ Մինչև դա չանենք՝ քայլ առ քայլ նպաստելու ենք մեր թշնամիների ամենօրյա գիտակցմանը, որ իրենք կարող են ուժով հարց լուծել և տարբեր ճնշումների գործիքակազմով հասնել նրան, որ հայությունն այստեղից հեռանա»,- նշեց Պողոսյանը։
Իսկ Արցախի «25.000-անոց» բնակչության մասին Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է։ Ի պատասխան Բաքվի բռնապետի` Արցախի և Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից պետք է լինի Հայաստանի երկրորդ հանրապետությունը ոչ թե 80.000, ապագայում 100,120, 300 հազար հայերով բնակեցնելը, իսկ դրա համար ամսական 68.000-ական դրամները բավարար չեն։
«Պետականությունը պահելը դա միայն սոցիալական աջակցությունը չէ։ Պետությունն ապրում է ոգեշնչմամբ, ապրում է երազանքով, ապրում է առաքելությամբ, իսկ ի՞նչ ենք անում մենք»,- ընդգծեց Պողոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.