ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը Երևան կայցելի
ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը առաջիկայում Հայաստան կայցելի։ Տեղեկությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ներկայումս ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային այց է իրականացնում, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում նմանատիպ հանդիպումներ են սպասվում Երևանում», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան իր մանդատի հիման վրա պահպանում է Ղարաբաղյան խնդրի լուծման հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվությունը։ Նրա խոսքով` եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը թույլ կտա անցում կատարել քաղաքական թեմաների քննարկմանը։
Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։
«Սրանք նաև Երևանի և Բաքվի քաղաքականության կենտրոնական թեմաներն են, այդ թվում բարձր մակարդակով։ Մեր ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` առաջնահերթություն է տրվում Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեէսկալացիային, Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.