Փաստաբան․ Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լիովին անհիմն է
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու օրը նաև հայտարարել են, որ նախաքննությունը արդեն իսկ ավարտված է և գործն ուղարկում են դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արա Մկրտչյանի փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը։
«Այսինքն՝ նախաքննության ավարտը և մեղադրանք առաջադրելը մի քանի ժամվա տարբերությամբ է տեղի ունեցել։ Առաջադրված մեղադրանքը լիովին անհիմն է, և դա հնարավոր է լինելու դատարանում ապացուցել։ Տվյալ գործի շրջանականներում որևէ անձ չի նշում, որ պարոն Մկրտչյանն իրեն սպառնացել է, սակայն նման փաստերի առկայության պայմաններում պարոն Մկրտչյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, և նախաքննությունն էլ արդեն ավարտվել է։ Այն անձինք, որոնք ցուցմունք են տվել և հստակ արձանագրել, որ պարոն Մկրտչյանի կողմից իրենց նկատմամբ որևէ սպառնալիք տեղի չի ունեցել, բնականաբար, այդ անձինք հարցաքննվելու են նաև դատարանում։ Ձայնագրությունն էլ, որն առկա պետք է դատական գործի ընթացքում պարզվի, թե ինչ աղբյուրից է ձեռք բերվել, քանի որ անհայտ աղբյուրներից ձեռք բերված տվյալները որպես ապացույց չեն կարող օգտագործվել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը իր ղեկավարած համայնքի բնակիչներին հարկադրել ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ միաժամանակ պահանջ ներկայացնելով ընտրելու «Պատիվ ունեմ» դաշինքին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.