«ԱրՄԻ 2022» բանակային խաղերին 45 երկիր կմասնակցի․ Ռուսաստանի ՊՆ-ն ասել է՝ որոնք
Հաջորդ տարի «Միջազգային բանակային խաղեր» («ԱրՄԻ 2022») մրցույթը հնարավոր է անցկացվի 20 երկրների տարածքում, դրանց կարող է մասնակցի 45 պետություն, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մրցույթի կազմկոմիտեն ակնկալում է, որ հաջորդ տարի խաղերին կմասնակցեն 45 երկրների թիմեր: Եվս 20 պետություն հետաքրքրություն են հայտնել իրենց տարածքում մրցումներ անցկացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Patriot զբոսայգում 45 պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականին Միջազգային բանակային խաղերի անցկացումը:
Ներկա են եղել համակազմակերպիչ երկրների դեսպանատների ռազմական կցորդներ՝ Հայաստանի, Բելառուսի, Վիետնամի, Իրանի, Ղազախստանի, Կատարի, Չինաստանի, Սերբիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։ Բացի այդ կային նաև պատվիրակություններ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներից։
«Միջազգային բանակային խաղեր 2021»-ին մասնակցել են 45 երկրների զինվորականներ, սակայն մրցումներն անցկացվել են 11 երկրներում:
Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 18:18
Пожар вспыхнул на крупнейшей в Армении свалке "Нубарашен". Огонь охватил площадь до 1 тыс. кв. м. Боевые расчеты Спасательной службы МВД Армении ведут работу по ликвидации пожара. Об этом и.о. директора ООО "Новая городская мусорная свалка Еревана" Ваге Вардапетян сообщил Sputnik Армения.
-
2025-07-28 18:17
Президент США Дональд Трамп заявил, что необходимо позаботиться о гуманитарных потребностях в секторе Газа, передает Sky News.
-
2025-07-28 18:15
Защита предпринимателя Самвела Карапетяна направила письма в прокуратуру и лично генпрокурору Анне Вардапетян с ходатайством об изменении меры пресечения бизнесмену. Об этом говорится в сообщении одного из адвокатов бизнесмена Арама Вардеваняна.
-
2025-07-28 18:14
Представители Армении завоевали 1 золотую и 2 бронзовые медали на 36-й международной олимпиаде по биологии на Филиппинах. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.