«Հրապարակ»․ ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ. ԻՆՉՈ՞Ւ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՏԱՊՈՒՄ ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետների նկատմամբ։ Թիրախում հաջորդը Գեղարքունիքի մարզի Գեղամասարի արդեն հայտնի դարձած համայնքապետ Հակոբ Ավետյանն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Իշխանությունը ծրագրում է արդեն խոշորացված Գեղամասար համայնքը կրկին խոշորացման ենթարկել և միավորել Վարդենիս քաղաքին, այն դեպքում, երբ Գեղամասարի կազմում 18 համայնք է ներառված»,–գրում է թերթը։
Հակոբ Ավետյանը, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին, ղեկավարում էր դաշինքի տարածքային գրասենյակը։
Նրա պաշտոնավարման ավարտին մեկ տարի է մնացել, թե ինչու է իշխանությունը շտապում, հայտնի չէ, իսկ Գեղամասարում մարդիկ տագնապալից քննարկումների մեջ են.
«Գուցե մեր մարզն է՞լ է Սյունիքի ճակատագրին արժանացել»,–ըստ թերթի` ասում են նրանք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.