Последние новости

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՍԱՐԵՐՈՒՄ ԷԻՆՔ ԱՊՐՈՒՄ». ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԴՈՎԼԱԹՈՎԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հետաքրքիր դրվագ է պատմում հանրահայտ արձակագիր ու լրագրող Սերգեյ Դովլաթովի կյանքից։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես է նա վիրավորել հայերին, կարդացեք հոդվածը։

 

Մեծ հաշվով, մեզ «վիրավորել» են ոչ միայն արձակում, այլև կինոյում։ «Երբ գալիս է սեպտեմբերը» («Մոսֆիլմ», 1975 թ.) ֆիլմում գլխավոր հերոս Լևոն Պողոսյանը (բնականաբար` Արմեն Ջիգարխանյանը) խորոված է անում մոսկովյան բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբում։ «Վայրենիներ», «Կրակ», «Վառվում ենք», «Հրդեհի դեպքում զանգեք «0-1»։ Հրշեջների խումբը գալիս է...

Հետո հարևաններին սեղանի մոտ են հրավիրում, թյուրիմացությունը լվանում են հայկական կոնյակով, ուտում են գառան համով միսը, և... կյանքը հիասքանչ է, հաղթում է ընկերությունը։

Դովլաթովի դեպքում բարդ էր։ 1968 թվականին հանրահայտ «Կոկորդիլոս» երգիծական ամսագիրը հրապարակեց այն ժամանակ սկսնակ գրող Սերգեյ Դովլաթովի «Ժամանակին սարերում էինք ապրում» պատմվածքը։

Ինչի՞ մասին է պատմվածքը։ Հայ ընտանիքի, որն ապրում է ժամանակակից մեծ քաղաքում, բայց աշխարհի մասին սեփական պատկերացումներն ունի։ Կենցաղն ու սովորույթները տանում են հեռու Կովկաս, դեպի բարձր սարեր, որտեղ, ինչպես բացատրում է պատմվածքի անվանումը, «ապրում էինք ժամանակին»։

Մի հատված ներկայացնենք պատմվածքից, որը զարմանալիորեն կրկնում է «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի դրվագը։

Քեֆ–ուրախության թեժ պահն է, Խորենի (պատմվածքի հերոսներից մեկը) մտքով անցնում է խարույկ անել ու խորոված սարքել։

Մեջբերում եմ տեքստը.

— Մանրահատակը կփչացնես,— դիմադրում է Սիրանուշը:

— Պայուսակումս մի քիչ կտուրի երկաթ ունեմ,— ասում է քեռի Խորենը:

— Բեր այստեղ,— հրամայում է մորեղբայրս` զննելով ֆիննական գարնիտուրը…

Ժամանակին սարերում էինք ապրում։ Ժամանակին ձի էինք քշում։ Իսկ հիմա տրոլեյբուսներով ենք տեղաշարժվում։ Ու ոտքի վրա քնում ենք։ Ժամանակին մառան էինք իջնում։ Իսկ հիմա վազում ենք գաստրոնոմ։ Մենք սարերը փոխարինեցինք նորակառույցների կտրուկ թեքությունով։ Մենք վիրավորում ենք կանանց ու խարույկ ենք վառում մանրահատակի վրա»։

Պատմվածքն ավարտվում է այսպես. «Բայց ժամանակին սարերում էինք ապրում»։

Իսկ հետո՞։ Իսկ հետո Դովլաթովին շտապ խմբագրություն կանչեցին ու մի պարկ նամակ ցույց տվեցին. «Կարդա»։

Դովլաթովը կարդաց ու «Կոկորդիլոսի» առաջիկա համարում պատասխանեց։

Ապագա դասականի նամակից.

«Ուրեմն այսպես, նախ ուզում եմ ընդգծելել, որ իմ պատմվածքում ես փորձել եմ հեգնանքով պատկերել այն հայերին, որոնք վաղուց ապրում են Հայաստանից հեռու, օրինակ` Լենինգրադում, կորցրել են կապը հայկական ավանդույթների հետ` պահպանելով զուտ ձևական, տարաշխարհիկ և ի վերջո նաև կեղծ պատկերացումներ` իրենց ժողովրդի սովորույթների մասին: Դժվար չէ նկատել, որ պատմվածքը սերտորեն առնչվում է նաև տարաբախտ հեղինակին: Այդպիսով ինձ ուղղված ձեր հանդիմանությունների մեծ մասը ինքս հասցեագրել եմ պատմվածքի հերոսներին:…

Մենք` հայերս, կարող ենք հպարտանալ մեր երկրով. 2750 տարի է անցել այն ժամանակներից, երբ անառիկ բլրի վրա կառուցվեց Էրեբունի ամրոցը: Դարերով ստեղծվել է հայկական հզոր մշակույթը, ձևավորվել են ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները, ծանր փորձությունների ընթացքում ձևավորվել է նրա ազգային դիմագիծը: Ամբողջ աշխարհին հայտնի են հայերի անուններ, որոնք փառավորել են իրենց հայրենիքը: Մարտիրոս Սարյանի կտավները, Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Մարիետա Շահինյանի գրքերը դարձել են համաշխարհային մշակույթի արժեքներ: Խորհրդային գիտության հպարտությունն է Վիկտոր Համբարձումյանը: Միամտություն կլիներ կարծել, որ ինչ-որ մեկն ի զորու է սևացնել հայկական մշակույթը, ստվեր գցել հայ ժողովրդի վրա:

Ցավոք, պատմվածքում անախորժ անճշտություններ կան կենցաղի նկարագրություններում, և ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ տեղեկացրին այդ մասին:

Իսկ նոր շրջանի միատեսակ թաղամասերի դրվագում, որը վրդովեցրել է որոշ թղթակիցների, խոսքն ամենևին էլ Երևանի շրջակայքի մասին չէ, որը հայտնի է վարդագույն տուֆի տարբեր երանգներով կառուցված հիասքանչ տներով: Հենց միայն դրվագի նկարագրությունից ընթերցողները կարող էին հասկանալ, որ ներկայացնելով հումորային իրավիճակ`հեղինակն ամենևին էլ նկատի չուներ Հայաստանը, որտեղ ժամանակին ապրել են նրա պապերն ու նախապապերը: Ինձ վշտացնում է, որ ընթերցողներից շատերն ինձ չեն հասկացել:

Իսկ իմ համեստ ստեղծագործության նկատմամբ ուշադրության և ընկերական քննադատության համար շնորհակալ եմ», –նամակն ավարտել է Դովլաթովը։

Հ.Գ.

Հիշելու համար.

«Կոկորդիլոսից» ԶԼՄ–ների այն ղեկավարներին, որոնք ապահովագրված չեն սխալներից ու վրիպակներից։

«Տպագրելով Ս. Դովլաթովի`«Ժամանակին մենք ապրում էինք սարերում» պատմվածքի հեղինակի նամակը` ամսագրի խմբագրությունը չի կարող լռել նաև մեղքի իր բաժնի մասին: Ընթերցողներից ստացված քննադատական արձագանքները վկայում են, որ խմբագրության աշխատակիցները, որոնք այս պատմվածքը պատրաստել են տպագրության, մակերեսային են վերաբերվել ստեղծագործության գնահատականին: Նրանք չեն օգնել երիտասարդ հեղինակին պատմվածքից վերացնել այն հատվածները, որոնք թեթևամտորեն և սխալ են մեկնաբանում ազգային սովորույթներն ու ավանդույթները, ինչն էլ հենց արդարացի քննադատություն է առաջ բերել ընթերցողների շրջանում: Խմբագրությունն այս հայտարարությամբ ուղղում է իր սխալը»:

Չմոռանանք նաև այն սարերի մասին, որոնց մեջ մենք ապրում ենք։

«Մենք ծնվում ենք, տառապում, մահանում, իսկ սարերն անսասան կանգուն են մնում»։

Պաուլո Կոելյո (բրազիլացի արձակագիր, բանաստեղծ)։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОТЕЛЬ "МАРРИОТТ" В ЕРЕВАНЕ, ЛЮДИ В ТАВУШЕ И ПАРФЮМ ОТ "ARMANDО"
      2024-04-30 12:40

      Владимир Познер, которого знают все, как-то рассказал о Морисе Энси, которого знают немногие. Месье Энси, президент компании "Хенесси", представляет в этой роли уже восьмое поколение династии французских коньякоделов. Но это еще не все. Месье известен неизбывной страстью к прекрасному, являя (лицом, одеждой, манерами) образец современного джентльмена.

    • ЧЕГО ЖДАТЬ ПОУЕХАВШИМ?
      2024-04-02 10:10

      Когда и если это произойдет, без родины останемся не только мы, старшее поколение, ходившее по своей земле, знавшее, любившее, защищавшее ее. Если и когда это случится, каждый армянин, появившийся на свет после сдачи своей земли, родится безродным.

    • КАФЕ «МЕДЕЯ» В ЧАЛТЫРЕ, ДРУГ АРТУР В РОСТОВЕ И СВО
      2024-03-06 10:29

      Армянская тема в соединении с грузинской в Ростове-на-Дону то и дело раскрывается в названиях улиц, кафе, ресторанов, магазинов. Если же об отдельно взятом армянстве в виде общины, то она определенно обгоняет все остальные, составляя почти пять процентов населения – сегодня это наибольшая доля армянского этноса во всех российских городах-миллионниках.

    • ДОВЕДЕТ ЛИ ЯЗЫК ДО БАКУ?
      2024-02-13 09:51

      Пока бьемся лбами и яростно стучим по столу, выясняя, как правильно называть школьный учебник, в Баку чуть ли не десять лет тому назад без шума и пыли издали другой - армянского языка. Три года спустя вслед за ним вышел другой. Исходило ли это из желания соседей найти общий язык с армянами? В некотором смысле – да. Депортируя (очень мягко говоря) карабахцев из одной своей родины как бы в другую, азербайджанские каратели нередко переходили на армянский язык. Получалось неплохо.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ