Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում՝ խոսքը միայն Արցախի համար խորհրդանշական օրերին չի վերաբերվում, այլ առհասարակ։
Բնականաբար սեպտեմբերի 2-ին շատերը ֆիքսվել են Արցախում կայացած խորհրդանշական միջոցառումներին Հայաստանի ղեկավարների բացակայությանը, սակայն նույն այդ պաշտոնյաները պատերազմից հետո ընդհանրապես չեն այցելել Արցախ։
Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին։
Սա վերաբերմունք է Արցախի և արցախցիների վերաբերյալ։
Եթե այս հարցը դիտարկենք նաև ադրբեջանական ճնշումների և ուլտիմատումների շրջանակներում, ապա եթե Հայաստանի իշխանությունը նույնիսկ այս հարցում է շարժվում Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով, ապա արդեն պարզ է, թե իրադարձությունների այս գործընթացին ինչ հնարավոր զարգացումներ են հաջորդելու։
Հայաստանի իշխանությունն իր դերը Արցախի հարցում տեսնում է միայն հումանիտար հարցերում, ինչը ևս, կարծում եմ՝ ժամանակավոր բնույթ է կրելու։
Գործող իշխանությունը երկիրը մտցրել է պարտությունների շղթա, որտեղ մեր երկիրը շարժվում է իր գլխին իջեցված օրակարգով՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.