Փաստաբան․ Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատ է
«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատ է, այս մասին Aysor.am-ին ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ծանր շաքարային դիաբետ ունի, օրական 92 միավոր ինսուլին է ստանում ու դա, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է կալանքի հետ», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, թե օգոստոսի 24-ին Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, ինչը կրկնվելու հատկություն ունի։
Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հրատապ դատական նիստ հրավիրել և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկել, դատարանից, սակայն, որևէ արձագանք չկա։
«Մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, հետևաբար, այստեղ տրամաբանությունն, արդեն իսկ, ակնհայտ է», - ասաց նա։
Սեպտեմբերի 1-ին Արմեն Չարչյանին այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Պաշտպանը հանդիպումից մանրամասներ չներկայացրեց, միայն նշեց, որ զրուցել են առանձին, հանդիպումը կազմակերպել է ինքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.