Կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 15:50
Национальное Собрание Армении окончательно приняло законопроект о продлении срока предоставления декларации о доходах физических лиц до 1 ноября, сообщает агентство экономической информации АРКА.
-
2025-04-22 15:47
Москва обеспокоена стремлением Еревана в ЕС; Армения рискует потерять выгоды ЕАЭС, если Запад втянет ее в свои геополитические игры, заявил журналистам замглавы МИД РФ Александр Грушко.
-
2025-04-22 15:44
Импичмент – один из способов добиться отстранения власти. Об этом сегодня, 22 апреля, в беседе с журналистами в Национальном Собрании заявил депутат от фракции «Армения» Ишхан Сагателян.