Միջազգային ֆոտոլրագրության մրցանակ՝ Արցախի պատերազմում արած նկարներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
54-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրության փառատոնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) «Visa d'Or» մրցանակի, որն այսօր հանձնվել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եվրո։
Ագուջյանը ներկայացրել էր արցախյան պատերազմում արված տպավորիչ լուսանկարները, որոնք ցույց են տալիս քաղաքացիական բնակչության վճարած ծանր գինը։
Լուսանկարների շարքը կոչվում է «Հայեր՝ վտանգված մարդիկ», որոնք հրապարակել են «Le Figaro» ամսագրում։
54-ամյա լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներում շրջել է Մերձավոր Արևելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։
Ինչպես գրում է «Ավրորա մրցանակաբաշխության» կայքը, 1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն և հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։
Նա պատկանում է երրորդ (և վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է ցեղասպանությունը վերապրածներին։ 2000 թվականին լուսանկարիչը հայկական հիշողության թեմայով հավակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի ցեղասպանությունն էր։ Նախագիծը նրան տարավ Երուսաղեմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան և Լեռնային Ղարաբաղ։
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».