Последние новости

Աֆղանստանի նոր կառավարությունը կգլխավորի մուլլա Բարադարը

Աֆղանստանի նոր կառավարությունը կգլխավորի «Թալիբան» ծայրահեղական շարժման քաղաքական թևի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը, հաղորդում է Reuters-ը։

Բարադարը կնշանակվի նաև արտաքին գործերի նախարար, մուլլա Յակուբը կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Խալիֆա Հաքանին կդառնա ներքին գործերի նախարար։

Ակնկալվում է, որ կառավարության կազմը թալիբները կհայտարարեն սեպտեմբերի 3-ին։ Թալիբները հսկողություն են սահմանել Աֆղանստանի նկատմամբ մասշտաբային օպերացիայի արդյունքում։ Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորություններն ու լքել երկիրը, և թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ։ ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս է բերել զորքերը՝ ավարտին հասցնելով Աֆղանստանում 20-ամյա ներկայությունը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ