Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԻՍԿԱՊԵՍ, ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԲԱՆԱԿԸ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՈՒՏ PR Է ԱՆՈՒՄ
Ադրբեջանը և Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Այնպես որ, Բաքվում մեկնարկած հերթական զորավարժությունները չպետք է զարմանք հարուցեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ավելին, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ նոր զինատեսակներ է գնելու, ինչը նշանակում է, որ նա Հայաստանի հետ կոնֆլիկտը ավարտված չի համարում և նոր նպատակներ է հետապնդում՝ շարունակաբար մարտական վիճակում պահելով իր բանակը», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ որքանո՞վ են համարժեք թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները և Հայաստանում օրեր առաջ մեկնարկած եռամսյա վարժական հավաքները, Արմեն Բադալյանը պատասխանեց՝ ոչ մի կերպ։
«Հայկական կողմի զորահավաքներն ավելի շատ ձևական բնույթ ունեն, որովհետև մինչև դրանց մեկնարկը բանակում պետք էր ունենալ հեղինակություն ունեցող և հարգանք վայելող ղեկավարություն։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները բանակի հրամանատարությունից հեռացրեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի որդուն (նկատի ունի Յուրի Խաչատուրովի որդուն՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին՝ խմբ.)։
Մենք չենք տեսնում, որ հայկական բանակն իր բարձրության վրա է։ Հակառակը՝ Պաշտպանության նախարարն անընդհատ հերոսացնում է ինքն իրեն՝ հրահանգելով ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ կատարած ադրբեջանցի զինվորականներին։ Սակայն ընդամենը վերջերս հակառակորդի դիպուկահարի կրակից Երասխում կրկին հայ զինվորական զոհվեց, և ոչ մի արձագանք չեղավ։ Այսինքն՝ Ադրբեջանը զորավարժություններով իսկապես ուժեղացնում է բանակը, իսկ Հայաստանը զուտ PR է անում, ոչ ավելին», - ասաց քաղտեխնոլոգը։
Նշենք, որ Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ մարտական առաջադրանքների կատարմամբ։ SAT անվանումն ստացած զորավարժություններն անցկացվում են բանակային ստորաբաժանումների թիմերի մասնակցությամբ: Համատեղ վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 06:30
В эти дни широко распространился в Сети и стал предметом обсуждения текст выступления предстоятеля епархии ААЦ стран Балтии архиепископа Вазгена Мирзаханяна по случаю визита премьер-министра Армении Никола Пашиняна в Таллин. Наши усилия наконец увенчались успехом, и нам удалось связаться и получить определенные разъяснения от архиепископа Вазгена.
-
2025-04-30 06:25
Прошло более 18 месяцев с тех пор, как мой клиент Рубен Варданян был задержан Азербайджаном. Преданный армянский христианин, уважаемый филантроп и бизнесмен Рубен был взят в качестве политического заключенного в сентябре 2023 года. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявил международный консультант Рубена Варданяна по правовым вопросам Джаред Генсер.
-
2025-04-30 06:23
Азербайджан использует мирный процесс с Арменией, чтобы избежать ответственности за нарушение прав человека. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявила директор программы России и Евразии Национального фонда по развитию демократии Мириам Ланской.
-
2025-04-30 06:19
Уверен, что президент Алиев приложил немало усилий, чтобы создать во всем мире имидж государственного деятеля, миротворца и лидера в межрелигиозном диалоге. На самом деле он диктатор, который правит железным кулаком с 2003 года. Об этом сегодня, 29 апреля, в ходе слушаний в Комиссии по правам человека Тома Лантоса Конгресса США заявил международный консультант Рубена Варданяна по правовым вопросам Джаред Генсер.