Կարմիր շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են եղել
Կարմիր Շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել, բայց ոչ թիրախավորված: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հավելելով, որ երեկ երեկոյան ադրբեջանցիները կրակել են նաև Շուշիից:
«Բնակիչների խոսքով՝ կրակոցի ձայները շատ պարզ են լսվել, սակայն դրանք թիրախավորված չեն եղել: Եթե օդային սահմանը նայենք, ապա ամենաշատը 100 մետր հեռավորության վրա ենք գտնվում ադրբեջանցիներից, դրա համար էլ տենց պարզ լսվում են կրակոցի ձայները»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Մեր այն հարցին, թե Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող կրակոցը արդյոք խուճապ չի առաջացնում բնակչության շրջանում, պատգամավորը պատասխանեց, որ նրանց նպատակը հենց խուճապ տարածելն է. «Բնակչության մոտ արդեն սովորական է դարձել դա, բայց երեկ Ադրբեջանի մոտ ստացվեց խուճապ տարածելը: Կարմիր շուկայի ժողովրդի շրջանում լուրեր էին տարածել, թե իբր ադրբեջանցիներ են մտել գյուղ, բայց հետո պարզ դարձավ, որ նման բան չկա»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 17:28
По предварительным данным, в результате действий полицейских на дороге в Киранц подвергнуты приводу не менее 11 человек. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-05-20 17:24
Полицейские задержали граждан неподалеку от въезда в село Киранц Тавушской области Армении.
-
2024-05-20 17:21
Где хотим, там и можем ограничивать. Об этом у дороги к Киранцу в беседе с депутатом парламента от блока «Армения» Арманом Казаряном 20 мая заявил начальник Главного управления государственной охраны Полиции Георгий Айвазян.
-
2024-05-20 17:18
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что между Арменией и Азербайджаном уже достигнуты позитивные договоренности по вопросам делимитации и демаркации общей границы.