Последние новости

Լավրով․ Ռուսական դիվանագիտության հաջող քայլերից մեկն Արցախում պատերազմը դադարեցնելն էր

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության «հաջող քայլերից» մեկն է անվանել Մոսկվայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելը:

Մոսվկայում ընթացող «Նոր գիտելիք» համաժողովի ժամանակ իր ելույթում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրել ՝ ուղղված Հարավային Կովկասում պատերազմի դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

«Դրանք (պայմանավորվածությունները` խմբ.) այժմ հաջողությամբ իրականացվում են և՛ մեր նախարարության, և՛ պաշտպանության նախարարության, և՛ մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,– ասել է Լավրովը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ