Կյանքից հեռացել է արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը
82 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ , գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,«Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Գրողների միության տարածած հաղորդագրությունից:
Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին։
Ալեքսանդր Թոփչյանը 1965-66թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, 1975-82թթ` գլխավոր խմբագիրը, 1966-75թթ` «Գարուն» ամսագրի խմբագրության բաժնի վարիչը, 1982-89թթ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի վարիչը, 1991-95թթ` ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովի գլխավոր փորձագետ:
1960-80թթ ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել:
Հրատարակել է մոտ 70 թարգմանական գրքեր, ժողովածուներ ու անթոլոգիաներ` ներկայացնելով ֆրանսիական և Բելգիայի ու Շվեյցարիայի ֆրանսագիր գրականության դասական և արդի հեղինակներին:
1999թ. հիմնել է «Էմիլ Վերհառն» մատենաշարը, որտեղ, նրա թարգմանությամբ արդեն լույս են տեսել բելգիացի ֆրանսագիր հեղինակների քսան գրքեր ու ժողովածուներ: 1960-ական թվականներից հրապարակել է նաև սփյուռքահայ և արևմտահայ հեղինակների բազմաթիվ գրքեր ու ժողովածուներ: 1980-ականներից հանդես է եկել որպես դրամատուրգ և արձակագիր: Նրա պիեսները բեմականացվել են Հայաստանում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:
Նրա հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր: Գեղարվեստական գործերից են` «Արտագերս», «Այնտեղ», «Եվ անգամ մահից հետո», «Բանկ Օտոման» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների: «Բանկ օտոմանը» վեպը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն և ռումիներեն: Հեղինակել է բազմաթիվ թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարուշֆուկոյի, Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Անուի, Սագանի և այլոց երկերը:
1986թ. արժանացել է Ռուբեն Սևակի անվան, 1992թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, 2004թ.` Սբ. Էջմիածնի «Կանթեղ», 2005թ.` ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան, 2006թ.` ՀՀ նախագահի մրցանակների, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.` Ֆրանսիայի կառավարության «Արվեստների և գրականության սպա» բարձրագույն շքանշանի, 2012թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.