Последние новости

621 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 244 602

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 621-ով և դարձել 244 602: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 800 մարդ (+87), կատարվել է 1 567 094 թեստավորում (6 664), առողջացել են վարակվածներից 228 736-ը (+522): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 904 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել, այն 1 162 է, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ