Բլինքեն․ Օր առաջ սկսել ԼՂ հարցով բովանդակային բանակցությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար»,–ասել է Բլինքենը։
Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում են հանձնառությունը ՀՀ–ի հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ «Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը»,–ասել է նա։
Բլինքենը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ՀՀ կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։
«Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»,–ասել է Բլինքենը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.