Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տերմինի օգտագործման համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված այն բանի հետ, որ ՌԴ պետական գնումների պաշտոնական պորտալում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հաղորդում է Regnum-ը՝ հղում անելով աբխազական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է News.am-ը:
«Մյուս կողմի գիտությանն է ներկայացվել, որ նման կեղծ տեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հարաբերությունների ոգուն»,- գրված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը ստեղծված իրավիճակը բացատրել է որպես «տեխնիկական սխալ»: Բացի այդ, Մոսկվան Բաքվին խոստացել է ջանքեր ուղղել նման իրավիճակները ապագայում վերացնելու համար:
Օգոստոսի 13-ին ռուսական պետական գնումների պորտալում տեղադրվել է ՌԴ ՊՆ-ից ավելի քան 151 միլիոն ռուբլու լոտ՝ «Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված» ռազմական ավանների համալիր սպասարկման ծառայությունների մատակարարող որոնելու համար: Այժմ հայտում նշվում է, որ «մատակարարի սահմանումը չեղյալ է հայտարարվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.